Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության,հողերի հանձման,դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ…ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ

Նախկին

վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը և մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։

Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարևոր է։Կխոսենք նաև հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու և մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.