3-4 օրից կիմանանք,թե ով է վարչապետի թեկնածուն

Վստահ եմ, որ մոտ օրերին, այն ուժերը, որոնք հանդես են գալիս Փաշինյանի հրաժարականի պահանջով, կկզամակերպեն նոր հանրահավաք, ամենայն հավանականությամբ կհրապարակեն և՛ ճանապարհային քարտեզ, և՛ հավանական վարչապետի անուն կառաջադրեն և գործընթացները կարագանան, լրագրողների հետ հանդիպմանն ասել է Աղվան Վարդանյանը:

Նա վստահցրել է, որ առաջիկայում հասարակությունը կիմանա հավանական առաջնորդի անունը: Լրագրողի ճշտող հարցին, թե թեկնածուների թվում կա՞ արդյոք Վազգեն Մանուկյանի, Հրանտ Բագրատյանի կամ Արթուր Վանեցյանի անունը, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Սպասեք և ևս 3-4 օր, և ձեր բոլոր հարցերի պատասխանները հստակ կունենաք», ասաց Աղվան Վարդանյան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.