Նախկինների կողմից ծրագրված է եղել Նիկոլի գլխին կոտրել ղարաբաղյան գլուխկոտրուկը, ինչից հետո վերադառնալ իշխանության և վերահաստատել քրեաօլիգարխիկ համակարգը…..

Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից Նախկինների կողմից ծրագրված է եղել Նիկոլի գլխին կոտրել ղարաբաղյան գլուխկոտրուկը, ինչից հետո վերադառնալ իշխանության և վերահաստատել քրեաօլիգարխիկ համակարգը: Հեղափոխությունը կարող է վերջնականապես տապալվել ոչ թե ինչ-որ ժամանակ հետո, այլ արդեն մի քանի օրից:Եթե Սահմանադրական դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով չկայացնի բիզնեսի և քաղաքականության տարանջատման օգտին որոշում, և նա չզրկվի պատգամավորական մանդատից, ապա հաջորդ գումարման ԱԺ կազմում մենք նորից կտեսնենք բոլոր հայտնի օլիգարխներին՝ նույն Դոդին, Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին, Սերվիզի Անդոյին, և այդպես շարունակ:
Հակառակը՝ եթե Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կայացնի, և արդյունքում Գագիկ Ծառուկյանը զրկվի մանդատից, ապա դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կպարտավորեցնի ընտրություններին այլևս չգրանցել և՛ այդ նույն Ծառուկյանին, և՛ բոլոր մյուս օլիգարխներին:

Այդպիսով բիզնեսը և քաղաքականությունը կտարանջատվեն, և քաղաքական դաշտը կմաքրվի անշրջելիորեն բոլոր ապաքաղաքական դեմքերից, ովքեր տարիներ շարունակ ապականել ու ամայացրել են Հայաստանի քաղաքական դաշտը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.