«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր
Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաշաթաղի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքով՝ վարչակազմը 200 հոգանոց ցուցակ է տրամադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի Բերձորը սպասարկող
(աղբահանություն, ջրամատակարարում, սանէպիդկայան և այլն) անձնակազմին անցաթուղթ տրամադրեն Բերձորում գտնվելու նպատակով։ Իսկ հիմնական բնակչությունը պետք է դուրս գար այսօր՝ մինչև 18։00-ն։Դավթյանի խոսքով՝ ռուս խաղաղապահներն արդեն իջեցրել են Բերձորի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվող Արցախի դրոշը, իսկ վարչակազմի շենքի վրայի դրոշը դեռ տեղում է»։ԱՂԲՅՈՒՐ