Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվուն է ՌԴ նախագահը..Արա Աբրահամյան

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահը. Արա Աբրահամյան (Տեսանյութ)

Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցով անձամբ զբաղվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որին դիմել են նամակով: Այս մասին տեղեկացնում է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջի հաղորդագրությունից։«Մենք պարտավոր ենք այդ հարցով զբաղվել (գերիների վերադարձի՝ խմբ.)… Հանդիպել եմ նախագահի՝ միջազգային հարցերով օգնականի՝ Յուրի Ուշակովի հետ: Առաջին խնդիրը դա ենք դրել:Նամակ ենք գրել նախագահին, մենք ստացել ենք պատասխան: Այսօր Ռուսաստանի Դաշնության նախագահն անձամբ ինքն է զբաղվում»,- ասել է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ Պուտինին ուղղված նամակում իրենք մտահոգություն են հայտնել այն հարցի շուրջ, թե ինչպես է Ադրբեջանը կատարում համատեղ հայտարարության՝ ռազմագերիներին առնչվող կետի իրագործումը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.