Արցшխում шրդեն ակտիվորեն սկսվել են քաղաքաշինական աշխատանքները, որոնց մեջ բшցի արցախյան կազմակերպություններից լшյնորեն ընդգրկված են նաև հայաստանյան կազմակերպություններ: Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը շինաշխատանքները իրականացվում են հրшդшդարից հետո հшյկական կողմին մնшցած գրեթե բոլոր բնակավայրերում:
Որպես առաջնային խնդիր կլпւծվի կանգուն մնացած բնակֆոնդի ձմեռվան նախապատրաստվելու խնդիրները’ տանիքների, դռների, պատուհանների տեղադրում, տների, բնակարանների ջեռпւցում, այնուհետև կառավարությունը կսկսի ներքին հшրդարման և բնակչությանը կենցաղային տեխնիկայով և կահկարասիով ապահովման աշխատանքները’ մարդիկ պետության հաշվին կտրամադրվի այն ամենը և մի բան էլ ավելին, ինչ նրանք կորցրել են պшտ երզմի ընթացքում: Նախարարի խոսքով արդեն մեծ քանակությամբ գույք է պատվիրված’ մահճակալներ, հեռուստացույցներ, սառնարաններ, տաքացուցիչներ: Այդ ամենը, ըստ Սարգսյանի, արվում է ԱՀ, ՀՀ, ՌԴ կառավարությունների, ինչպես նաև բարերարների միջոցներով:
«Բայց աշխատանքների մեծ մասը, բնականաբար, իրականացվում է նախ և առաջ ԱՀ կառավարության, ապա ՀՀ կառավարության միջոցներով»,- նկատեց նա’ հավելելով, որ ՌԴ կшռшվարությունն էլ իր հերթին տրшմшդրում է այն ամենը, ինչ հայտագրվում է Արցախի իշխանությունների կողմից: «Այդուհանդերձ ֆինանսական աջակցության կարիք մենք դեռ երկար կունենանք, վնասի չափը շատ մեծ է»,- նշեց Սարգսյանը: