Ալիևն այցելել է Ղարաբաղի քաղաքներ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ այցելել է Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի և Ջեբրաիլ քաղաքներ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան այցելել են Ֆիզուլիի և Ջեբրաիլի շրջաններ, այդ թվում՝ Ֆիզուլի և Ջեբրաիլ քաղաքներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իլհամ Ալիև
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Ռուսաստանի, Հայաստան և Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը կատարվում է, իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կայունացել է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.