Բոլոր սպառողների
համար էլեկտրաէներգիայի սակագները կնվազեն 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այս որոշումն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում։Ինչպես տեղեկացնում են ՀԿԾՀ մամուլի ծառայությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է էլեկտրաէներգետիկական համակարգիընկերությունների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման վերանայված սակագները։Միևնույն ժամանակ, սակագների վերանայման գործընթացի շրջանակում էլեկտրաէներգետիկական համակարգում ձևավորվել էր
դրական արդյունք, որը հնարավորություն էր տալիս բոլոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնել 0.37 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն) կամ սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ 10.01 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն)։
Այսպիսով, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի վերանայված սակագներն են՝
ա. ցերեկային սակագին29.99 դրամ/կՎտժ (գործող 40.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, բ. գիշերային սակագին՝ 19.99 դրամ/կՎտժ՝ (գործող 30.0 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն:Աղբյուր