Լավ լուր.Տուժած քաղաքացիները ովքեր չեն ստացել գումար,սա ձեր համար է

ՀՀ կառավարությունն

այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ միջացառումը։ Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին։

Տուժած ոլորտներ են համարվում հետեւյալ գործունեության տեսակները՝հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ,
հանրային սննդի ծառայություններ,զբոսաշրջային ծառայություններ,

նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),

սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ)

զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն,

կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն,

ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ,

կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում,

ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն,

խաղատների գործունեություն։

«Վարձու աշխատողները, այդ թվում՝ քաղաքացիաիրավական պայմանագիր ունեցող աշխատողները շահառու են հանդիսանում այն դեպքում, եթե 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ օր աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ են գտնվել տուժած ոլորտի գործատուի հետ, այդ թվում՝ եթե նույնիսկ տվյալ ժամանակահատվածում գործատուն լուծարվել է կամ դարարեցրել է գործունեությունը։ Վերոնշյալ ոլորտներում աշխատող անձանց աջակցությունը տրամադրվում է անկախ գործատուի կողմից աշխատավարձ կամ դրամական այլ վճարում հաշվարկելու հանգամանքից»,- ասաց նախարարը։

Անհատ ձեռնարկատերերը շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվակականին գործունեություն են ծավալել տուժած ոլորտում՝ անկած 2020 թվականի առաջին եռամսյակում իրացման շրջանառության չափից։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով, գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի քարտային հաշվին փոխանցման միջոցով։

Այս որոշումը կվերաբերի շուրջ 36 հազար 800 անձի, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 2,5 մլրդ դրամ։ Դիմումների ընդունումը հնարավոր կլինի երկուշաբթի օրվանից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *