Արսեն Թորոսյանի նոր գրառումը

ՀՀ

առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է:Այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր: Ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները’ ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների:Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: #ՀասանելիԱռողջապահություն #ՈրակյալԲուժօգնություն #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *