Օր-օրի վարակն ավելի շատ ա տարածեում արաաաաա.Չհասկացաք,որ դա պայքարի ձև չէ..ԳևՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գևորգ Պետրոսյանը

ֆեյսբուքյան իր էջում գրել է.Արա զզվանք էլի, հերիք ա էլի, գժվանք կիրակի առավոտ ժամը 6:30-ից ոստիկանական մեքենաների սիգնալներից: Մի քիչ ամոթ ունեցեք։ Իբր գործ եք անում, տուգանքը տուգանքի վրից։ Ընկել եք խեղճ ժողովրդի ջանին։Օր-օրի վարակն ավելի ա տարածվում արաաաաա։ Չհասկագա՞ք, որ դա պայքարի ձև չի արաաա։

Հայաստանում հունիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 24 645-ի:Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 426 է:Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 6 դեպք: Հունիսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 139 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 12 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 565-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 116, փաստացի բուժվողներինը՝ 10 964 (մեկ օրում ավելացել է 531-ով): Մեկ օրում թեստավորվել է 2066 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 109 173 քաղաքացի:Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 33 (տղամարդ), 83 (կին), 87 (կին), 81 (կին), 85 (տղամարդ) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.