Նշվում է,
որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը պլանավորում է մարդաշատ հանրահավաք արտակարգ դրության ավարտից հետո։Սկզբում՝ հանրահավաքը անցկացվելու է Գագիկ Ծառուկյանի հայրենի Առինջում և Աբովյան քաղաքում։ Ապա հանրահավաքներ անցկացվելու նաև այլ վայրերում։
Պահանջը լինելու է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ արտակարգ դրության ավարտից հետո ԲՀ կուսակցության քաղխորհուրդը պլանավորում է հանրահավաքներ իրականացնել։