Նաիրա Զոհրաբյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել..հայտնի է արդյունքը…

ԱԺ «Բարգավաճ Հայաստան»

կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է: «Սիրելի հայրենակիցներ, Երբ իմ ընկեր Վահե Էնֆիաջյանը հաստատեց իր մոտ COVID 19-ի առկայությունը, ես որպես Վահեի հետ կոնտակտավոր անձ, անմիջապես թեսթ հանձնեցի «Նաիրի» բժշկական կենտրոնում, անմիջապես ինքնմեկուսացա, պատշաճ կարգով տեղեկատվությունը փոխանցեցի ԱԺ քարտուղարության պետին և պարետատանը:

Քիչ առաջ «Նաիրի» կլինիկայից ստացա պատասխանը’ այն բացասական է և ինձ մոտ կորոնավիրուս չկա: Այնպես որ, ես անցնում եմ իր բնականոն աշխատանքային ռիթմին: Առողջություն եմ մաղթում բոլոր հիվանդներին, այդ թվում’ իմ խմբակցության և «Իմ քայլը» խմբակցության գործընկերներիս: Շուտափույթ ապաքինում բոլորին, և քանի որ մամուլում եղավ տեղեկատվություն, որ մեր որոշ պատգամավոր գործընկերներ արդեն վարակակիր են եղել, բայց կանչվել են խորհրդարան’ հայտնի հակասահմանադրական նախագծին անհրաժեշտ ձայներ ապահովելու համար, առաջիկա օրերին ԱԺ չեմ գնալու, մինչև խորհրդարանի շենքը հիմնավորապես չախտահանվի: Առողջ եղեք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *