Միլենա Միրզախանյանի հզոր ձայնը պայթեցրել է ռուսական «Голос Дети-3» նախագծի դահլիճը

Միլենա Միրզախանյանը

ռուսական «Голос Дети-3» նախագծի մասնակիցներից է, ով իր փայլուն կատարմամբ ապշեցրել է ժյուրիի անդմաներին ու գերել բազմահազարանոց հանդիսատեսի սրտեր։Միլենա Միրզախանյանը դաշնամուր է նվագում, սակայն նա սիրում է նաև լողալ։ Նա կենդանասեր է, սիրում է խամյակներ։ Միլենան ցանկանում է, որպեսզի բոլոր երեխաների երազանքները կատարվեն, քանի որ դրանք շատ ավելի պայծառ են ու գեղեցիկ, քան մեծահասակների մոտ։Ռուսական Голос Дети-3 նախագծում Միլենան երգեց Ժաննա Ագուզարովայի «Звезда» երգը, նա իսկապես երգի աստղերի պես փայլուն ու հիասքանչ փոքրիկ է։ Երգը նա կատարեց ամենայն նրբագեղությամբ։Միլենան իր գործունեությունը կշարունակի Պելագեի թիմում։ Նա իսկական հրաշք է, որ իր հիասքանչ ու տաղանդավոր ձայնով զարդարեց ողջ դահլիճը և հիացրեց, թե՛ ժյուրիի անդամներին և թե՛ հանդիսատեսին։Տեսանյութը դիտեք ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.