«Սիրելը ընկերներ,
երեկ կեսօրին հանձնել եմ թեստ, արդյունքը՝ դրական»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը: «Որեւէ առողջական խնդիր չունեմ, ինքնամեկուսացվել եմ տանը։
Հավանաբար ինչ-որ պահի անզգույշ եմ եղել, հավանաբար թերացել եմ կանոնները պատշաճ պահել։ Խնդրում եմ կրեք դիմակ եւ պահպանեք բոլոր կանոնները, դա կարող է փրկել մարդկանց կյանքեր, այդ թվում ձեզ հարազատ անձանց։ Առողջ եղեք»,- գրել է պատգամավորը։