Տիգրան Մուկուչյանը՝Ծառուկյանի հայտարարության մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն օրերս դատարանի մոտ անդրադարձել էր իրեն մեղսագրվող արարքին և նշել, որ դա շինծու է։ «Ես և՛ գործընկեր էի, և՛ հուշագիր էի ստորագրում, և՛ սեփականատեր էի, որ գնում էին, նայում էին, թե ինչ աշխատանք է կատարված, որ կարողանամ իմ երկիրը լավ ներկայացնեմ։ Ինչ արել եմ, արել եմ իմ երկրի պատվի համար, ժողովրդի համար, ապագայի համար։ Ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, անընդհատ հների հետ են կապում։ Մուկուչյանն ո՞վ է եղել, որ դեռ կա. առաջին ընտրակեղծարարը, որ ասում էին ընտրությունների համար։ Ո՞նց է, որ հիմա Մուկուչյանը կա»,- ասաց Ծառուկյանը, իսկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց՝ «որովհետև իրենց դեռ պետք է»։

ArmDaily.am-ը փորձեց Ծառուկյանի հայտարարության մասով մեկնաբանություն ստանալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից։ «Ես այդ հարցերի վերաբերյալ ժամանակին մեկնաբանել եմ, հիմա ավելացնելու բան չունեմ»,-ասաց նա և անջատեց հեռախոսը։

Նշենք, որ փետրվարի 19-ին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկչույանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել էր այն խոսակցություններին, թե Մուկուչյանը թվեր է «նկարում»: «Ես առիթ ունեցել եմ բազմիցս խոսելու ընտրական գործընթացի ամբողջ մեխանիզմի մասին, թե ինչ է իրենից ներկայացնում ընտրական գործընթացը: Ընտրությունը կատարվում է տեղամասերում, տեղամասերում կազմվում է արձանագրություն, տրվում է քաղվածք այդ արձանագրությունից, ԿԸՀ-ն ամփոփում է տեղամաս առ տեղամաս, նույն թվերն են արձանագրվում ԿԸՀ կայքում: ԿԸՀ գործառույթը մեկն է՝ օրենքի պահանջին, տառին լիակատար համապատասխան կազմակերպել ընտրական գործընթացը: Կարծում եմ, որ այս հանրաքվեն ևս կազմակերպվելու է այդ բոլոր պահանջների լիակատար պահպանմամբ»,- ասել էր Տիգրան Մուկուչյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.