Չէ, սրանք այլևս դառնում են անտանելի, ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել․ Նաիրա Զոհրաբյան

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր նաիրա Զոհրաբյանը հայտարաություն է տարածել, որում ասվում է․«Չէ, սրանք այլևս դառնում են անտանելիՀենց նոր զանգահարեցին ինձ ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի սպասարկող ծառայողական մեքենայի վարորդին և հրավիրեցին Քանաքեռ-Զեյթունի Քրեական հետախուզության բաժին ՝ վարորդին ասելով, որ 15 րոպեի զրույց ունեն իր հետ և երկար չեն զբաղեցնի:

Որևէ ծանուցում չի ուղարկվել վարորդին, ես վերցրեցի հեռախոսը և սույն քննիչին բացատրեցի իր օրինական պարտականությունները, որ վարորդը չի կարող ներկայանալ և չի ներկայանալու առանց ծանուցման: Բնականաբար ծանուցումը ստանալուց հետո փաստաբանի հետ կքքնարկվի և անհրաժեշտության դեպքում կներկայանա փաստաբանի հետ:
Ասեմ, որ անցնում եք բոլոր սահմանները և ես ստիպված եմ լինելու շատ հետաքրքիր փակագծեր բացել»։

Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *