Նոր օրենք.Մինչև 150 հազար դրամի տուգանք՝վարորդների համար…մանրամասներ

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է,և զանցանքը չի պարունակում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 126-րդ հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150 000 դրամի չափով: Առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի կամ ուժը կորցրած

վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաստաթղթերով տրանսպորտային միջոցներ վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 3000 դրամի չափով: Ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված

վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30 000 դրամի չափով: Տրանսպորտային միջոցից աղբ նետելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 25.000 դրամի չափով:

mediaroom.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *