Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում.Վանեցյանը՝իմքայլական պատգամավորներին

Սիրելի´ հայրենակիցներ,առիթ ունեցել եմ բարձրաձայնելու, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը պահելու համար կանգ չի առնելու ոչնչի առջև։Այսօր Նիկոլ Փաշինյանը գերազանցում է ինքն իրեն։ Այն, ինչի մասին բարձրաձայնել եմ իմ հրաժարականի ժամանակ, այսօր իրականություն է դառնում։Սահմանադրական դատարանի և ՍԴ դատավորների դեմ Փաշինյանի կողմից ամիսներ շարունակ սանձազերծված խայտառակ ճնշումներից և տապալված հանրաքվեից հետո, նրա ցուցումով ԱԺ նիստի այսօրվա օրակարգ է ներառվել մի նախագիծ, որը իշխանության զավթման շատ կոնկրետ հանցակազմ է պարունակում։ Նիկոլ Փաշինյանը գնում է խմբակային հանցագործության, ծանր հանցագործության՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման՝ դրան մասնակից դարձնելով առնվազն 88 պատգամավորի։

Հարգելի՜ պատգամավորներ,չկարծեք, թե Սահմանադրության 96-րդ հոդվածը (այն է՝ պատգամավորը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորական գործունեության շրջանակներում հայտնած կարծիքի կամ քվեարկության համար) կարող է պաշտպանել ձեզ ձեր իսկ քվեարկությամբ ծանր հանցագործություն կատարելու հետևանքներից։Ուստի հորդորում եմ ձեզ զերծ մնալ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անհավասարակշիռ մարդու ապօրինի հրահանգները կատարելուց։

Նիկոլ Փաշինյանը ձեզ քրեական հանցագործության է մղում, որի հետևանքները, վստահեցնում եմ, շատ ծանր են լինելու՝ առաջին հերթին մեր պետության, ապա նաև անձնապես ձեզնից յուրաքանչյուրի համար։ Դուք ձեր այսօրվա քվերակությամբ կիսելու եք Նիկոլ Փաշինյանի արարքների քրեական և քաղաքական պատասխանատվությունը։ Լավ մտածե´ք։

Հարգելի´ գործընկերներ,ստեղծված իրավիճակից ելնելով՝ «Հայրենիք» կուսակցությունը հանդես է գալիս «Սահմանադրական կարգի վերականգնման կոմիտե» ձևավորելու նախաձեռնությամբ և այդ նպատակով սկսում ենք շտապ խորհրդակցություններ՝ պետության ապագայով մտահոգ բոլոր հասարակական-քաղաքական ուժերի հետ։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի նախագահ Արթուր Վանեցյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.