Գյուղում բնակվողը նաև վարձու աշխատող է, ապա նրա երեխայի նպաստը կկրկնապատկվի՝ դառնալով 53 հազար դրամ։
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխություններին, որով էլ նախատեսված է նաև այդ փոփոխությունը։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթյանն ասաց,
որ առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում. «Սա նշանակում է, որ եթե համարվի վարձու աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ,Ռեկորդային` 30 մլն. 400 հազ. դրամ …այսինքն նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամի։ Խնամքի նպաստի իրավունք ունեն երեխայի ՀՀ-ի բնակչության ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրում հաշվառված և փաստացի բնակվող ծնողը մինչև երեխայի 2 տարեկանը լրանալը»,-ասաց նախարարը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախագծի ընդունումից հետո գյուղական համայնքներում խնամքի նպաստ կստանան նաև չաշխատող ծնողները, իսկ աշխատող ծնողները կստանան կրկնակի. «Չաշխատողները, որոնք մինչ այժմ չէին ստանում նպաստ,
Մայրության նպաստ՝ նաև չաշխատող ..կստանան արդեն 26 500 դրամ երեխայի խնամքի նպաստ մինչև երեխայի 2 տարեկան դառնալը, իսկ աշխատող ծնողները, որոնք մինչ այժմ ստանում էին 26 500, կստանան 53 հազար դրամ։ Քաղաքում չաշխատող ծնողները չեն ստանա, իսկ աշխատողները կստանան 26 500»,-ասաց վարչապետը։ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ տարբեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի խնդիրներն ավելի սուր են հենց գյուղական բնակավայրերում։