Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում «Պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է հրաժարվել օրինակ իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Դա ավելի համաչափ ու արդար կլինի»:Այս «մտքերի» հեղինակն է Ալենը…Ալեն, այն, որ դու չունես անցյալ, որ չունես ներկա և չես էլ ունենալու ապագա (անկենսագրություն մարդ ես) վաղուց ու բոլորին է հայտնի:
Այն, որ դու պատրաստ ես շեֆիդ հանձնարարությամբ «հետևից գրկվել» գիտենք արդեն շատ վաղուց:Մի՞թե բախտի բերմամբ պատգամավոր դառնալուց հետո գոնե հանրային ծառայության մասին ոչինչ այդպես էլ չսովորեցիր:Լսիր, հերթական զազրախոսությունիցդ առաջ իմացիր, որ գեներալի կոչումը վաստակում են երկարամյա գերազանց ծառայության արդյունքում: Դա որևէ իշխանության տվածը չէ, դա արժանապատիվ սպայի վաստակն է:
Ալեն, գեներալի կոչումը մանդատ չի, որ մի օր ձեռդ լինի, մի օր էլ… շուտով կլինի: