Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակ է: Մարդկանց հերթի մեջ են դնում՝ հոսպիտալացման համար, այդ թվում արդեն ծանր թոքաբորբ տանողներին:
Մարդիկ փորձում են տարբերակներ գտնել իրենց հերթն առաջ գցելու և հիվանդանցում պառկելու համար:
Սա առողջապահական կոլլապս է, որի մեղավորը միմիայն գործող վարչակազմն է, որ թողել է կորոնավիրուսին ու պայքարում է բացառապես սեփական իշխանությունը մեր ժողովրդի կյանքի գնով երկարացնելու համար: ՆիCOVիդիտոներ»: