ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է.«Հարգելինե’ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում…)։Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ
✅ պետությունից-կառավարությու ✅Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ)✅Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ)✅Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են✅Նախագահներ – Ռոբերտ Քոչարյան(2002-2008) Սերժ Սարգսյան(2008-2018) ✅Վարչապետ-Նիկոլ Փաշինյան ✅ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան✅ՄՕԿ – Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով…(athlete’s solidarity program)✅ Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա – Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։
Այդ կարգը գործել է բոլոր,ԿՐԿՆՈՒՄ ԵՄ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության❗️Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար…)։Հարց. արդյո՞ք մարզիկը ՊԱՐՏՔ Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։
Մտածենք։հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։