Կորոնավիրուսի նոր անսպասելի ախտանշան է հայտնաբերվել

Անգլիայի

Լիվերպուլի թագավորական համալսարանական հիվանդանոցի գիտնականները հայտնաբերել են նոր ախտանշան, որը կարող է կապված լինել ենթաստամոքսային գեղձի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ կորոնավիրուսային վարակի հետ: Ուսումնասիրությունը հրապարակված է Gastroenterology ամսագրում:

Հիվանդների խմբի, հիմնականում ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեցող երիտասարդների մոտ, հանկարծակի հայտնաբերվել է ընդհանուր բորբոքում և արյան մեջ շաքարի և ճարպի մեծ քանակություն: Սա ցույց է տվել, որ հիվանդները պանկրեատիտ ունեն, թեպետ ախտանշանները բնորոշ չեն այդ հիվանդությանը: Բացահայտումը կարող է օգնել բժիշկներին ավելի վաղ ախտորոշել պանկրեատիտը հիվանդների մոտ:

Սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքում է, որն ուղեկցվում է որովայնի վերին հատվածի ցավով, փորլուծությամբ և փսխումով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.