Հատուցման ժամը մոտ է.ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱԺ նախկին փոխնախագահ,

արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի: Փաշինյան Նիկոլն այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է:Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի:

Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը կանայք կան գոնե, ում հարգում է:Ու իրենք հրճվո՞ւմ են այս արարքներից: Գիտեք, դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին:Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի:Տգետ թիմակիցներիդ էլ ասա Ծառուկյանին խոնարհվել/ կքանստելով, ու 10/20 ժպտալով բարևելուց մեծ -մեծ թող խոսեին:

Որ անցյալ չունեք գիտենք, բայց հիշողություն ու արժանապատվություն էլ չունե՞ք:Հատուցման ժամը մոտ է: Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց:Հ.Գ. ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դուք ասելիք չունե՞ք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *