Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը րոպեներ առաջ դուրս եկավ իր առանձնատնից՝ ԱԱԾ-ի կողմից խուզարկություններ իրականացնելու փաստի առնչությամբ հայտարարություններ անելու համար:«Այսօրվա այս պահը սարքած ա, այո, քաղաքական ա: Ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ, վախեցնեն, բայց ես էսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ, անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ իմ ասածից, այսօր ով չի կարողանում, պետք է չանի: Ինչ ուզում են սարքեն-չսարքեն, չորը մարդու չի կպնելու,

«Անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ». Գագիկ Ծառուկյան

ձեր ցավը տանեմ: Պատրաստ եմ ամեն ինչի…: Երկու տարի՝ ոչ մի բան, բոլորը ձախողված ա: Ասել եմ, որ մարդիկ այսօր համապատասխան իրանց տեղում չեն, անփորձ են և այսօր բոլորը ձախողված ա: Այսօր, ամեն օր ի վնաս ա ժողովրդին ու պետությանը: Արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, սոցիալական խնդիրներ, տնտեսական, առողջապահական համաճարակ ա: Ամենակարևորը, որ ձեզ ուզում եմ ասել՝ այո, քաղաքկամ ճնշում ա պարտադրված, որ ձենները կտրեն, ասում եմ՝ ով կտրի՝ անբարոյականի տղա ա»,- հայտարարեց նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *